2016 թվականի Ապրիլի 1 ից սկսած,
Նոր Ազգ ու Հայաստան է ծնվում, պիտի հասկանանք դա:


Նոր էջ է սկսվում, Նոր Հայաստանը արյան գնով կտրվում է հնացած և իրեն սպառած 90 ականներից:
Երբեք չի եղել Անկախ Հայաստան և աշխարհասփյուռ հայություն, որը շնորհիվ ժամանակակից տեխնոլոգիաների վարկյանական մոբիլիզացվում է, տեղեկացվում է երկրի ամեն մի խնդրի մասին:
Հայությանը մեծ սպեկտրով պիտի նայել, ահռելի պոտենցիալ է փոքր Հայաստանի համար, ահռելի հնարավորություններ:


Ադրբեջանական նավթադոլլարներից խոսել և ասել, թե ''Հայաստանը փող չունի'' կուրություն է: Հայությունն հարյուրավոր միլյարդների կարողություն ունի, որի մի չնչին տոկոսը ազերական նավթից, շատ ավելի ծանրակշիռ է:


Խոսել դեմոգրաֆիական աղետից, ունենալով միլյոնավոր պոտենցյալ քաղաքացիներ, կրթված, հաջողակ ու ժամանակակից քաղաքացիներ, ուղղակի հիմարություն է:
Նոր պատմական փուլում ենք, շատ բարենպաստ փուլում:
Պետք է քանդել պատմական քարացած նստվածքները մեր ուղեղներում և զգալ սեփական ուժը:
Առանց ներքին ցնցումների, առանց խուճապի, պիտի մեխանիզմներ մշակենք՝ երկիրը սահուն մոդեռնիզացիաի ենթարկելու համար:


Զարգացման բոլոր հնարավորությունները կան, մնում է ծավալուն, համազգային դիսկուս ծավալենք, ներգրավելով ազգի բոլոր հատվածները: Մտածենք փոփոխությունների ճիշտ մեխանիզմների մասին: Ընտրություններ ու քաղաքականություն խաղալ այսքանից հետո, դավաճանության հավասար բան է:
Փառք աստծո, մտածող մարդկանց պակաս ազգը չունի...


Դեռ 9 օր առաջ, մարտի 31 ին մենք հերոսների փնտրտուքների մեջ էինք, մեր մեռած պատմական հերոսներով էինք ապրում, սպասում Փոքր Մհերին: Բայց մի քանի օրվա ընթացքում տեսանք ինչքան կենդանի հերոսներ ունենք, 18-20 տարեկան Հերոս Զինվորներ, ամեն մեկը մի Մհեր ու Մոնթե:
Տեսանք, թե ինչպես հուսալքված ու տրտնջացող ազգը մոբիլիզացվեց ու մեկ մարդու պես ոտքի կանգնեց ու պատրաստ է ցանկացած ԿՌՎԻ:


Հավատ, գործ և կրկին հավատ...

 

Արա Արայան