Ռուսներին մեղադրելը առնվազն շատ սխալ է։ Հայաստանն էլ կարողանար նույնը կաներ Ռուսաստանի փոխարեն։ Զենք էլ կվաճառեր մի բան էլ ավել։


Ռուսաստանը ունի հստակ շահ և որ ամենակաևորն է՝ գիտակցում է այն և առաջնորդվում իր պետական շահով։


Ինչի ենք մենք կարծում, որ Ռուսաստանը իր ազգային պետական շահերը մի կողմ թողած զբաղվի Հայաստանի շահերի առաջ մղմամբ։


Ռուսաստանի Ադրբեջանին զենք վաճառելու կամ ռազմավարական դաշնակցի պարտավորությունները չկատարելու լավագույն պատասխանը կլինի Հայաստանի անվտանգության և տնտեսության դիվերսիֆիկացումը, ռազմավարական նշանակության ոլորտները նրա միանձնյա կառավարմանը չհանձնելը։


Հայաստանը պետք հանդես գա որպես լիարժեք սուվերեն պետություն և առաջնորդվի բացառապես ՀՀ շահերով։ Պետք է հրաժարվել իրավիճակային որոշումներով առաջ շարժվելուց։


Այս ամենի համար անհրաժեշտ է ընդամենը քաղաքական կամք, սակայն ցավոք սրտի դա չկա, շատ սուբյեկտիվ հանգամանքներից ելնելով։

 

Գրիշա Աղաջանյան