Սա Արցախի պաշտոնական նոր բացված հատուկ հաշվի մուտքերն են։ Ներքևի աբսցիսի թվերը փոխանցումների քանակն են՝ 753 հատ, իսկ գումարը աճողական է։ Միայն երեք մեծ փոխանցում չեմ ընդգրկել գրաֆիկում՝ Գազպրոմի երկու փոխանցումն ու Պրոմեթեյինը։

 


Ուզում եմ ցույց տալ մարդկանց ուժը, ձեռնարկություններ շատ կան ու միայն երեք ամենամեծ փոխանցումները հանեցի, մինչդեռ բոլոր փոքր գումարի փոխանցումները անհատներ են՝ սկսած հազար դրամից։



Շատերը պնդում են թե փոքրերի ուժը ուժ չի։ Իրականում այդպես չի՝ 1000 դրամն էլ է մեծ օգնություն։ Միայն մի ցուցանիշ ասեմ՝ մինչև 100,000 դրամ փոխանցում արածների ընդհանուր գումարը կազմում է 20 միլիոն դրամ՝ 485 փոխանցում։ Մինչդեռ Սարգսյան Ալեքսանդրը փոխանցել է 15 միլիոն դրամ։ Ու ես նրանից էլ եմ շնորհակալ, սա հեգնելու կամ չգիտեմ ինչի համար չեմ գրել, սա գրել եմ, որ հասկանանք փոքր մարդկանց մեծ ուժն ու հնարավորությունը։



ՀԳ
Չպետք է մտածել ու սպասել որ փոքրաքանակ մեծահարուստներն են մեր խնդիրները լուծելու։ Սա սխալ է։ Իրոք փոխանցումների քանակը քիչ է՝ 800-ից քիչ։ Մինչդեռ հազար դրամն էլ է մեծ օգնություն։ Այսօր վերապատրաստման ժամանակ հենց խոսում էի Bystander Effect-ի մասին։ Հետաքրքրվողները թող գուգլեն։



Աշոտ Խուրշուդյան