Տիկի'ն Շողեր, ամուսինդ էլ է պատգամավոր, ասա թող գնա առաջին գիծ, եթե դուխը կհերիքի և իր աչքերով կտեսնի, թե որտեղ է Շմայսը կռվի ժամանակ

Շմայսն առաջիններից մեկն էր, ով , լսելով ռազմաճակատում լարվածության մասին, հավաքեց իր ջոկատն ու մեկնեց ուղիղ առաջին գիծ: Մի քանի օր անց ետ վերադարձավ Հայաստան և էլ ավելի մեծ ջոկատով մեկնեց առաջին գիծ: Այդ օրերին բոլորը գովաբանում և գլուխ էին խոնարհում ճակատում կռվող տղաների առջև, իսկ այսօր, երբ ընդամենը մեկ օր է անցել ռազմական գործողություններից, ‹‹Չորրորդ իշխանություն›› կոչվող թերթոնը, ում սեփականատերն ու իր ամուսինն ինտելեկտուալ դեմքով Երևանում նստած մեծ-մեծ խոսում են և' խաղաղ, և' պատերազմական ժամանակահատվածում, փորձ է անում նսեմացնել հայրենիքի համար պայքարող մարդու դերակատարումը:

 

Շմայսը մեր խորհրդարանի պատգամնավորներից առաջինն էր, որ մեկնեց ռազմաճակատ և, ընդհանրապես, մեր խորհրդարանի պատգամավորներից հաշված թվով մարդիկ մեկնեցին ռազմաճակատ, մնացածը լուրջ դեմքով զբաղված են մեծ- մեծ խոսելով: Եվ ընդհանրապես, դեռ մեկ օր է խաղաղ է սահմանին, արդեն փորձում եք վարկաբեկել, այդ խաղաղությունը նվաճած տղաներին, բնական է, որ 10-15 օր հետո կփորձեք արդեն ավելի կոպիտ բառերով վարկաբեկել մեր այսօրվա հերոսներին: Չորրորդ իշխանությունը զենք է, որը հայրենասեր մարդու ձեռքին ծառայում է իր պետությունը, իսկ արժեհամակարգ չունեցողների ձեռքում' սեփական պետության դեմ: Ամոթ ձեզ:
Ի դեպ, տիկի'ն Շողեր, ամուսինդ էլ է պատգամավոր, ասա թող գնա առաջին գիծ, եթե դուխը կհերիքի և իր աչքերով կտեսնի, թե որտեղ է Շմայսը կռվի ժամանակ:

 

Ես հայ եմ