Ռուսները սխալվեցին. եկել է սխալներն ուղղելու ժամանակը
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հայաստանյան այցն ի սկզբանե ուներ քաղաքական, տնտեսական բաղադրիչ (գազի գնի նվազեցում), սակայն ապրիլի սկզբին շփման գծում տեղի ունեցած իրադարձություններն առաջնային օրակարգ մղեցին ղարաբաղյան զարգացումները:

 


Հանրությանը հետաքրքրող թիվ մեկ խնդիրը՝ Ադրբեջանին մատակարարվող սպառազինության հարցն էր:
Եվ նախագահի, և վարչապետի հետ հանդիպումներում սա քնարկումների կենտրոնական հարցն էր:
Սերժ Սարգսյանը մասնավորապես նշեց, որ Հայաստանում լայն արձագանք ստացավ այն փաստը, թե ադրբեջանցիները ողջ ուժով կիրառեցին այն զինատեսակները, որ նրանք ձեռք են բերել վերջին ժամանակներում ՌԴ-ից:
Իսկ ավելի վաղ Հովիկ Աբրահամյանը երկկողմ հանդիպման ժամանակ նշեց, որ Ադրբեջանը լայնամասշտաբ ռազմական գործողությունների ժամանակ կիրառել է սպառազինությունների ողջ համալիրը, այդ թվում՝ T-90 տանկեր, «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, ТОС-1А ծանր կրականետային համակարգեր և օդուժ:

 


Նախագահն այս խնդրահարույց թեմայի մասին խոսել էր նաև մի քանի տարի առաջ, սակայն ռուսական կողմը մշտապես պնդում էր, որ ռուսական զենքերը ՀՀ դեմ չեն կիրառվի, իսկ հավասարակշռությունը տարածաշրջանում պահպանվում է. ակնհայտ պարզվեց, որ ռուսները սխալվեցին, ժամանակն է ուղղել սխալները:

 

Արմեն Հովասափյան