Վերջին օրերի հնգօրյա բլից-պատերազմի հերթական ռաունդը ցույց տվեց, որ Հայաստանում ոչինչ չի փոխվել «է՜ն սհաթից» սկսած, որ ռուսը մնացել է նույն ստոր դահիճը: Նա մեզ հետ վարվում է էքսպերիմենտալ ճագարների պես, որի երազը եղել է ու կա՝ տեսնել Հայաստանն առանց հայերի:
Պատմության որ էջը բացենք, ռուսն ու իր դաշնակիցը թուրքը մեզ ցավ և կորուստներ են պատճառել: Որքան էլ, որ մենք փորձենք ինքնամխիթարվել, մեր հերոսների սխրանքներով, դրանք չեն փոխի ռսի ու մեր վասալային փոխհարաբերությունն ու կարգավիճակը: Փրկությունը՝ միայն Հայաստանի ազատագրումն է ռսի սապոգից, նրա դարավոր լծից:

 


Մեր «դարավոր բարեկամը» 100 միլիոն դոլար «պարտքի» դիմաց ամբողջ Հայաստանը գույքագրեց տարավ, իսկ մեր դարավոր թշնամուն ձրիաբար, ապառիկ 500 միլիարդի ավերիչ զենք տրամադրեց: Ուրիշ ոչինչ պետք չի ասել, խոսել, ապացուցել, թե սա ի՞նչ է նշանակում: Այսքան բանից հետո, ռուսուլմանները Հայաստանը հոշոտող ենիչերներից ավելի տականք են:

 


Դատարկ, սին խոսքեր են ռսի դրածոների հասցեին ուղղված բոլոր հայհոյանքներն ու անեծքները կամ «իշխանփոխության» միամիտ պահանջները: Եթե անգամ անեծքները բռնեն ու այս ենիչերները բոլորը միասին մի գիշերվա մեջ սատկեն, Հայաստանում ոչինչ չի փոխվի, քանի դեռ ռսի գերին ենք: Սրանց փոխարինողներ կան կուբամետրերով և ավելի «որակյալ բաձրակարգ» տականքներ...

 

 

Արմեն Զատիկյան