Հայաստանում բնակվող իրանցի ընկերներս և ծանոթներս այս օրերի ընթացքում իրենց օժանդակությունն առաջարկեցին տարբեր հարցերով՝ թարգմանությունից մինչև իրանական խմբերում աշխատանք և, իրոք, արեցին բավական մեծ հայանպաստ գործ:

 

Հենց Իրանում բնակվող իրանցի ընկերներս և ծանոթներս էլ անընդհատ քաջալերում էին նամակներով՝ ողջ Հայաստանին մաղթելով շուտափույթ հաղթանակ:

 


Բայց, խոստովանեմ, որ ամենաանսպասելին իրանական առաջատար համալսարաններից մեկի գերազանց առաջադիմությամբ ուսանողն էր, ում ժամանակին օգնել էի ինչ-որ չնչին գիտական խորհրդատվությամբ և ով առաջարկում էր գալ ու կամավոր մասնակցել, իր խոսքերով, արդար և համամարդկային արժեքների պաշտպանության համար մղվող մեր մարտին:

 

Վարդան Ոսկանյան