Հիմա շատ կարևոր է բանակին ու ռազմաքաղաքական ղեկավարությանը էմոցիոնալ քայլերի չդրդել: Ոչ մեկս չի տիրապետում իրավիճակային ամբողջական համայնապատկերին: Նախագահն ու ԳՇ-ն գիտեն միայն: Ակնհայտ է, որ ադրբեջանական բանակի ատամները փշրված են, կենդանի մնացած զինվորների, ցածր ու միջին օղակի սպայակազմի կռվելու ախորժակը սպառված է, իսկ բարձր օղակների սպաները սպասում են, թե ում, երբ և ինչ կերպ է Ալիևը քավության նոխազ դարձնելու... Սրան գումարում ենք նաև 1000-2000 թաղումներն Ադրբեջանի ողջ տարածքում ու ստանում ենք մի իրավիճակ, երբ Ալիևը էշից թարս ընկած վիճակում է...

 


Ուզում եմ ես Գյանջան հրետանակոծել? Այո, շատ եմ ուզում, բայց հետևանքների ու հակաքայլերի մասին պատկերացում չունեմ... Ուստի առաջարկում եմ բանակին ու ղեկավարներին այս օրերին վստահել 100 տոկոսով, անվերապահ ենթարկվել բոլոր հրամաններին' վերից վար, ամենքս մեր տեղում...

 

 

Միհրան Հակոբյան