Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի հակամարտ զորքերի շփման գծում տեղի ունեցած մարտերի հետևանքները չեն ազդի ԼՂՀ-ում պետական բյուջեով նախատեսված վճարումների վրա:

 

 

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԼՂՀ վարչապետի մամուլի քարտուղար Արտակ Բեգլարյանը:

 

 

«Քանի որ շատերին է հետաքրքրում այս հարցը, պաշտոնապես տեղեկացնում եմ, որ ադրբեջանական կողմի սանձազերծած ռազմական գործողությունները և դրանց հետևանքները ոչ մի կերպ չեն ազդելու պետական բյուջեով նախատեսված վճարումների (աշխատավարձեր, սոցվճարներ և այլն) և ծրագրերի իրականացման ժամանակացույցի վրա:
Այսինքն՝ պետբյուջեից վճարվող աշխատավարձերն ու թոշակները տրվելու են ժամանակին, ինչպես նախորդ ամիսներին»,- նշել է Բեգլարյանը: