Այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին Հրանտ Բագրատյանը ՀՀ թիվ մեկ ամբիոնից հետաքրքիր և ինչ-որ տեղ հայապահպան հայտարարությամբ հանդես եկավ. «Ընթացող պատերազմը նման չէր 25 տարի առաջվա պատերազմին, որտեղ կար երեք տեսակի զենք: Մենք լավատեղյակ ենք Ադրբեջանի զինատեսակներից, որ նա կուտակել է: Սարսափելի բացասական, ոչ մարդկային զինատեսակներ են:

 

Խոսքը և Точка-У-ի, Սոլնցեպյոկ համակարգի և Սմերչի մասին է: Այս պատերազմում մենք ունեցանք հրթիռակոծային պատերազմ, Ադրբեջանն օգտագործեց անմարդկային զինատեսակներ: Հայաստանը պետք է ստեղծի միջուկային զենք, դա այն միակ զենքն է, որով կարող ենք զսպել թշնամուն: Էսօր մենք էդ ավանտյուրիստի դեմը կանգնել»,-հայտարարել էր նախկին վարչապետը:

 

Արման Հովասափյան