Այս օրերին մեր առաջատար լրատվական կայքերը սահմանին գտնվող դիրքերի արժեքն ունեն, 21 րդ դարում տեղեկատվությունը հզոր զինատեսակ է: Իրենց աշխատանքով մեր լրագրողներն ու կայքերի պատասխանատունը, ինչպես նաև կայքերի տեխնիկական ապահովման անձնակազմերը ոչ միայն դուխ տվեցին ու համախմբեցին մեր հասարակությանը, օբյեկտիվ ու հավասարակշիռ գործելաոճով, այլև ադրբեջանցի ժողովրդի համար դարձան տեղեկատվության այլընտրանքային աղբյուր: Կեցցեք, ուրախ եմ, որ նման պահերին կարողացաք ճիշտ կողմնորոշվել ու տարանջատել մասնավոր շահը պետական անվտանգության շահերից:

 

Պատերազմը դեռ ընթանում է, այսինքն դեռ բոլորս տարբեր ճակատների զինվորներ ենք, ում որտեղ ուղարկի պետությունը:

 

Զոհրապ Եգանյան