Ադրբեջանը ծանր զրահատեխնիկայից բացի, մարտերում կիրառում է իր «էլիտար» գործիքներից՝ «կամիկաձե բեզպիլոտնիկներին», որոնք եթե մինչ ապրիլմեկյան ռազմական գործողություններ կիրառվում էին բացառապես հետախուզական նպատակներով, ապա ներկայումս՝ անխնա մխրճվում են այս կամ այն դիրքերում:
Հասկանալի պատճառներով անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) հիմնականում մեկնաբանվում են, այսպես կոչված, հետևանքային համատեքստում, սակայն պետք է հաշվի առնել, որ դրանց «ներքև իջեցնելը»՝ ոչնչացնելը, բավականին բարդ է:

 


Այն հանգամանքը, որ հայկական զինուժին հաջողվել է 6 «թռչող սարք» ոչնչացնել (+-1), արդեն իսկ լավ արդյունք է:
ԱԹՍ-ների կիրառությունը բավականին վտանգավոր է, սակայն, կարծես թե, հայկական զինուժը գտել է «հակախաղը»:
Կրկնում եմ՝ այս մասին է խոսում խփված ԱԹՍ-ների քանակը, ինչը սակայն չի նշանակում, որ այն կորցնում է իր ակտուալությունը:

 

 

Տիգրան Ահարոնյան