Հարգելի հայրենակիցներ,
Ներկայիս իրադարձությունները լայնածավալ հարձակում և պատերազմական գործողությունների վերսկսման առաջին քայլերից է:Ադրբեջանի կառավարության կողմից իրականացված այս քայլը բնորոշում ենք անօրինական,սիրկայական քայլ ,որի անմիջական հետևանքը անմեղ զոհերն են :

 


Մենք գիտակցում ենք ,որ , ավտորիտար ,նույնիսկ կարելի է ասել տոտալիտար պետությունը, իրեն ռազմական առումով պետք է այսպես դրսևորեր,սակայն Ղարաբաղյան հարցով անմիջական զբաղվող ԵԱՀԿ Մինսկի համանախագահները պետք է գործնական քայլեր ձեռնարկեն ՝զսպելու համար պատերազմը,որը անխուսափելի է երկու կողմերի համար:Ցանկացած պարագայում պատերազմում չկան հաղթողներ կամ պարտվողներ,միայն անդառնալի կորուստներ են լինելու:

 


Այս պահին Հայաստանի Հանրապետության ԼՂՀ-ի կողքին է ու ռազմական գործողություների վերսկսման պարագայում ոտքի է կանգնելու հայ ազգը և մեր մարտունակ բանակի ջանքերով հակահարված ենք տալու թշնամուն:
Մեր յուրաքանչյուր զինվորը թանկ ու կարևոր է մեզ համար:

 


Մեր բանակը տարածաշրջանում աչքի է իր մարտունակությամբ,մեր հայ զինվորների պատրաստվածությամբ ,ուժով ու կորովով:
Մենք հզոր ենք ,մեր անկոտրում բանակի շնորհիվ և կհաղթահարենք ցանկացած ռազմական գործողություն միասնականության ու հավատի շնորհիվ:
Իսկ ինչ վերաբերում է սոցիալական ցանցերում տեղի ունեցող բռնկումներին,ապա ոչինչ չեք կարող փոխել Ձեր գրառումներով ,անհրաժեշտ է դրսևորել զսպվածություն:
Աստված պահապան մեր սահմանները պաշտպանող զինվորներին:

 

 

Աղվան Պողոսյան