ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն են տեղափոխվել Ծովինար Աղաջանյանը (ծն. 1961թ.) Մարտակերտի շրջանի գ. Թալիշից աջ բազկի վ/3 հրազենային, բազուկոսկրի կոտրվածք և հոդի վնասվածքով, ձախ բազկի փափուկ հյուսվածքների վնասվածքներով, Գարեգին Աղաջանյանը (ծն. 1973թ.) Մարտակերտի շրջանի գ. Թալիշից որովայնի կույր թափանցող հրազենային վիրավորումով և բարակ աղու վնասումով, Զավեն Ավանեսյանը (ծն. 1985թ.) Մարտակերտի շրջանի գ. Մադաղիսց իրանի բազմաթիվ հրազենային վիրավորումներ ներթափանցված որովայնի խոռոչ, լյարդի վնասումով և Հայկ Թորոսյանը (ծն. 1997թ. զինծառայող) գլխուղեղի բաց թափանցող հրազենային կույր վիրավորումով:

 


ԼՂՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնում Ծովինար Աղաջանյանի մոտ կատարվել է վերքի առաջնային մշակում, Գարեգին Աղաջանյանի մոտ' լապարատոմիա, բարակ աղու կարում, Զավեն Ավանեսյանի մոտ' լապարատոմիա լյարդի վնասվածքի կարում, Հայկ Թորոսյանի մոտ'գանգի դեկոմպրեսիոն տրեպանացիա:
Բժիշկները հիվանդների վիճակը գնահատում են կայուն ծանր: Նրանք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում:

 

Վրեժ Հովսեփյան