«Նամակ ՀԱՅ ԶԻՆՎՈՐԻՆ Հոգվարթսի երեխաների կողմից»

Խոսքս սկսեմ Գարեգին Նժդեհի ասույթով:
Չ'ի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը:

 


Բոլորս հասկանում ենք, թե ում է ուղված այս խոսքը: Մեկ բառով ՝ ադրբեջանցիներին:
Ամեն անգամ նրանց հարձակումներով նրանք կարծես ցանկանում են մաքրել իրենց պղծված անունը:
Ամեն անգամ, երբ նրանք նախահարձակ են լինում ԴՈՒՔ, ՄԵ'Ր ՀԵՐՈՍՆԵՐ, պաշտպանում եք մեզ, ոչնչացնում նրանց, ապահովում մեր հանգիստ քունը: Եվ այսօրն էլ, այսօրվա դեպքերն էլ դրա վառ օրինակներից մեկն են: Լրատվական էջերում գրված է, որ դուք ոչնչացրել եք տանկեր, անօդաչու սարք, ուղղաթիռ, բայց ոչ ոք չի նշում, թե որքան դժվար է կռվել նրանց դեմ, կռվել' գիտակցելով, որ Քեզնից է կախված պահպանել մեր հայրենիքը, որ եթե Դու չլինեիր մենք չէինք ունենա խաղաղություն:

 


Առաջ հայ զինվոր, առաջ երկրի պարծանք: Դու ես մեր ներկան ու ապագան: Քեզնից է կախված մեր խաղաղությունը:

 


Անի Ասլանյան