Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշեր տեղի ունեցած Ադրբեջանական կողմից հրադաթարի ռեժիմի խախտումը և լայնածավալ հարձակողական գործողությունները առնվազն տեռորիստական ակտի հարձակում է, հարձակում որը գործեցին անգամ խաղաղ բնակչության դեմ, անմեղ երեխաների դեմ' որոնք խախանդ քնած էին իրենց բնակարաններում և չէին կարող պաշտպանվել Ադրբեջանի տեռորիստական հարձակումներից' այն տեռորիստական հարձակումներից' որոնց մասին ամեն օր խոսում են ու մտահոգություններ են հայտնում միջազգային հանրությունը ու միջազգային կառույցները, իսկ տարբերությունը այն է, որ եթե Սիրիայում տեղի ունեցող տեռորին արձագանքում են և քննադատում են բոլորը, իսկ մեր Հայաստանում և Արցախում տեղի ունեցող իրադարձությունները մատնվում են անտեսության և ո՛չ պակաս մեղավորության բաժին ունեն այն միջազգային կառույցները ու ձևական բնույթ կրող Մինսկի խմբի համանախագահները' որոնք արդեն երկար տարիներ աչքաթողության ու անգործության են մատնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը։

 


- Մեղադրում եմ ամենքին' ովքեր իրենց դրսևորում են իբրև Հայ ազգին բարեկամ և Հայաստանի Հանրապետության դաշնակից են համարվում միայն անօգուտ փաստաթղթերի վրա։ Անընդհատ շոշափվում է, որ հնարավորություն չի ընձեռվում պարզել ու բացահայտել հրադաթարի ռեժիմի առաջնային խախտողին քանզի, որ չունենք համապատասխան տեսանկարող սարգեր, սակայն պիտի նշեմ մի ճշմարտություն որը ցավո՛ք սրտի դառը իրականություն է, իսկ ինչո՞ւ նույն այդ սարքավորումներից գոնե մի քանիսն մեզ չեն նվիրում մեր բարեկամ և դաշնակից պետությունները, ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Եվրոպական այլ պետությունների կողմից ինչո՞ւ չենք ստանում նմանատիպ օգնություն' որով կարող ենք կանխվել այսպիսի անպատիժ ոճրագործություններ։

 

Բոլորը լավ գիտակցում են, որ Ադրբեջանը բավականին հարուստ պետություն է և ցանկության դեպքում կարող է գնել բազմաթիվ այդպիսի սարքեր, սակայն դա չի անում քանի, որ մշտապես հանդիսանում է հրադաթարի խախտման և ագրեսիայի դրսևորման առաջնային հեղինակը, իսկ Հայաստանը ներկայումս չունի այդպիսի հնարավորություն և գուցե արդեն ժամանակն է որպեսզի մեր հարևան երկրների հետ կենտրոնացնենք մեր իրական բարեկամության հիմքերը և սկզբունքները։

 


Անգամ առանց որևէ սարքավորումների առկայությամբ տվյալ հարցը' լուրջ ցանկության դեպքում կարող է ստանալ վերջնական և դրական լուծումները, միայն անհրաժեշտ է միջազգային կառույցների և որոշ պետությունների կոշտ և հստակ միջամտությունը։
Եթե հարցը վերաբերում է Երևանի ճանապարհների' ապա ամբողջ քաղաքը զետեղվում է նկարահանող սարքավորումներով, դրա համար համապատասխան գումարներ հայտնվում են, իսկ մեր սահմաններին մի քանի ռազմական նկարահանող սարքերի համար ո՛չ հնարավորություն ունենք, ո՛չ էլ կարեկցող ու աջակցող։ Հայաստանում առկա
հարյուրավոր հիմնադրամներից մի՞թե հնարավոր չէր մի փոքր ֆինանսական աջակցություն տրամադրել մեր սահմանների պաշտպանության համար։
Մնում է հույսերս կտրենք բոլորից և ինքներս համահայկական դրամահավաք կազմակենք այդ սարքավորումները ձեռք բերելու համար և վերջում էլ << թքենք >> բոլոր հարևան, բարեկամ, դաշնակիցների վրա։

 

Էմիլ Մարկոսյան