Սպասելի է, որ ադրբեջանական լրատվամիջոցները մեծածավալ «տեղեկատվական զիբել» են փորձելու հրամցնել, մանավանդ այսպիսի իրավիճակում անհրաժեշտ է չափազանց զգույշ լինել:
Ամեն դեպքում հայկական կողմը փորձում է հանրությանը ժամանակին և ճշգրիտ տեղեկատվություն փոխանցել, պետք է հիմնվել հայկական կողմի պաշտոնական պարզաբանումների վրա:

 


Պետք է նաև հասկանալ, որ առաջնագծում դեռևս գործողություններ են ծավալվում, պետք է մի փոքր համբերատար լինել:
Պետք է արձանագրել, որ հակառակորդի նախապես պլանավորված գործողությունը տապալվել է, դրա վառ ապացույցներից է այն, որ հակառակորդը ցանկանում է առաջնագծի տարբեր «ֆլանգներում» կտրուկ ակտիվություն մտցնել՝ շեղելով հարձակման գլխավոր ուղղությունից:
Իրավիճակն այս պահին վերահսկելի է, հայկական զինուժը կայունացմանն ուղղված անհրաժեշտ գործողություններ է իրականացնում:
Հ.Գ. Ուշադիր պետք է լինել հատկապես տերմինալոգիայի մասով:

 

Տիգրան Աբրահամյան