Հեսա ադրբեջանական ռեսուրսները կսկսեն տարատեսակ ապուշություններ լցնել դաշտ, աստղաբաշխական թվեր գրել ու իրավիճակներ նկարագրել, որ հայ-հայ ա Երևան են հասնում։ Հիշե՛ք, ոչ մի պատրվակով, ոչ մի դեպքում պետք չի իրենց գրածները բերել մեր մեդիաա դաշտ, անգամ «EREXEK, ES CHISHTA?» տիպի միամիտ ու դեբիլ հարցադրումներով։
Այսպիսի լարվածություն անգամ 2014-ին ու անցած դեկտեմբերին չէր եղել։ Բանակը լրիվությամբ վերահսկում ա իրավիճակը ու նախաձեռնությունը մեր ձեռքում է։ Բերեք քաղաքացիականներովս չխանգարենք մեր բանակին ու վստահենք դրան։ Հավաստի տեղեկություններ կան, որոնք մաս-մաս պաշտոնապես հաստատվում են, որ մերոնք շանսատակ են անում հակառակորդին գծի ողջ երկայնքով։

 


Լինենք սառնասիրտ, զգոն ու իրավիճակի լրջությունը հասկացող։ Հորդորում եմ զերծ մնալ տարատեսակ կոնսուլտատիվ-վերլուծական մտավարժանքներից առաջիկա ժամերին ու նեցուկ կանգնենք մեր բանակին՝ դրսևորելով զգոնություն ու պատրաստակամություն։
Հ․Գ․ Հատուկ խնդրանք զինծառայողների հարազատներին ու մտերիմներին․ զերծ մնացեք հեռախոսազանգերի տարրափից ու հարցուփորձերից։ Հիշեք, որ ձեր անհանգիստ հեռախոսազանգը կարող է կյանքի գին ունենալ։ Հետևեք պաշտոնական լրատվությանը և զինվեք համբերությամբ։

 

Կոնստանտին Տեր- Նակալյան