ՀՀ ԱԺ-ում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներ։ Իմ ունեցած տեղեկություններով ձեզանից շատերն ընդունել են ՀՀ ԱԺ ֆուտբոլային թիմի ավագ Էդուարդ Շարմազանովի առաջարկն ու պատրաստ են ստեղծել թիմ և մրցել ՀՀ ԱԺ ֆուտբոլի թիմի հետ։

 


Այսպիսով, պարոն Շարմազանովից ունեմ հանձնարարություն աշխատել հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչների ստեղծվելիք թիմի հետ։ Նախ խնդրում եմ ձևավորել թիմը, որից հետո թիմի ավագին խնդրում եմ հանդիպել ինձ քննարկելու մնացած հարցերը։ Խնդրում եմ նաև թիմի ձևավորման ընթացքի մասին պարբերաբար տեղեկություններ հաղորդել ինձ։

 

Արսեն Բաբայան