Սպասեցի: էլի սպասեցի: Տագնապով: Հետո հույսով: Հուսահատությամբ: Եվ ապա այնպիսի թախիծով, որն ինձ կտրատեց, ինչպես սրտին իջած դանակը: Ես նրան չմեղադրեցի:

 

Չէ՞ որ ասաց, որ այլևս զանգ չի տալու: Բայց այնուհանդերձ ես հուսով էի: Հետո հույսն էլ մարեց, իսկ ես ահավոր սրտնեղեցի: Բացարձակապես մենակ, դատարկված ու մոլորված: Արդեն մի ամբողջ րոպե...

 

ՍԵՍԻԼԻԱ ԱՀԵՐՆ
«Իմ կյանքի ժամանակը» գրքից

 

Հովիկ Չարխչյան