Մի բան ասեմ նեղանալ չլնի հա, ես ձեր և մեր աշխատանքը չեմ զրոացնում , հա ահագին գործ արվեց՝ Էլեկտրիկ Երևանի կամ Ոչ թալանին ակցիայից առաջ և ժամանակ , բայց բանն այն է, որ այդ պայքարը արդյունքի չհասավ՝ ոչ մի պահանջ չբավարարվեց՝ ավելին ծեծվեցիք և ջրվեցինք և միակ լավ բանը այդտեղից , որ մնաց լիքը լավ մարդկանց հեդ ծանոդությունն էր։

 


Հիմա միտկս՝ էդ որ Բաղրամյանի դեպքերը էդքան գովում էք ՝ կասեք ին՞չ արդյունքի հասանք դրանով և արդյոք պարտությունը գովերքելը դա չի արժեզրկում այդ պայքարը , որը դեռ շարունակվում է...

 


ՀԳ ես չեմ քննադատում և ոչ էլ հեգնում եմ և իմ գրառման մեջ վատ ենթատեքստ չեմ դնում։ Ուղղակի ուզում եմ հասկանամ ՝ իմաստը, որտև նենց տպավորությունա ստեղծվում, որ ժամանցի խնդիր կա այլ ոչ թե պայքարի , հաղթանակի և փոփոխության։

 

Վարդան Հարությունյան