Օրերս Հաագայում կայացվեց Բոսնիայի և Հերցոգովինայի սերբերի առաջնորդ Ռադովան Կարաջիչի վերաբերյալ դատավճիռը: Միանշանակ այդ դատավճիռը քաղաքական էր և զարմանալիորեն այն ընդունվեց լռությամբ, առանց մեկնաբանությունների, առանց կարծիքների, առանց քննարկումների նաև Հայաստանում…Միայն ՌԴ ԱԳՆ-ն <> մի փոքր և վերջ…Այնպիսի տպավորություն է, որ այդպես էլ պետք է լիներ, որովհետև նա սերբ էր, ուղղափառ, ռուսամետ, հովանավորվում էր ռուսների կողմից, որովհետև այդպես էր ուզում ԱՄՆ-ը:

 


Նրան մեղավոր են ճանաչել Սարաևոյի պաշարման և Սրեբրենիցեի <> համար, անտեսելով Կոսովոյի ղեկավարների, նրանց զինուժի, Բոսնիայի մահմեդական ջոկատների վայրագությունները, դաժանությունները, ցեղասպանությունը սերբերի նկատմամբ:
Իսկ Կարաջիչը հենց այդ տարիներին փաստորեն պայքարում էր Եվրոպայի սրտում բուն դրած իսլամիստական ծայրահեղական նոր ձևավորված ջոկատների դեմ: Հենց այդ տարիներին Բոսնիան ԱՄՆ-ի, Արևմուտքի կողմից աշխարհի տարբեր անկյուններից հավաքագրած մահմեդական ծայրահեղականների ջոկատների համար դարձել էր իսկական փորձադաշտ և հավաքատեղի:

 


Բելգիայի ահաբեկչության օրերին 70-ամյա Կարաջիչին 40 տարի կալանքի վճիռ կայացնելիս արևմտյան դատավորները պետք մոռանային երկակի ստանդարտների սկզբունքների, քաղաքական շահերի մասին և հիշեին, թե ինչի բերեց արևմուտքի կողմից իսլամիստական ջոկատների ստեղծումը և հովանավորումը, որոնց սաղմերը դրվեց այդտեղ և որոնց դեմ պայքարում էր հենց ինքը՝ Կարաջիչը…
Իսկ Արևմուտքը տարօրինակ կերպ է գնահատում և որոշում ցեղասպանությունը…Նրանց համար Հայոց Մեծ եղեռնը ցեղասպանություն չէ, Սիրիայի հյուսիսում քրդերին բնաջնջելը ցեղասպանություն չէ, իսկ մահմեդական ջոկատների դեմ պայքարելը, համարժեք պատասխան տալը ցեղասպանություն է: Թուրքիան, Սաուդյան Արաբիան ժողովրդավար են, առաջադեմ, իսկ Սիրիան բռնապետական...Գիտե՞ք ինչու…Ճիշտ եք, որովհետև այդպես է ուզում ԱՄՆ-ը...

 


Դրա <> պատասխանը նաև Պակիստանի Լահոր քաղաքի հանրային այգում՝ քրիստոնյաների Սուրբ Զատկի տոնին մահապարտ իսլամիստ ահաբեկչի իրականացրած պայթյունի հետևանքով հարյուրավոր սպանվածներն ու վիրավորներն են…Եվ դեռ նման <> դեռ շատ կլինեն, քանի դեռ արժանի պատասխան չեն ստանում հենց իրենք՝ իրական մեղավորները…

 

Ռոբերտ Մելքոնյան