Հայերի հանդեպ կատարած ցեղասպանությունից հետո, որը կատարեց Թուրքիան 1915 թվականին, հայերը բաժանվեցին երկու մասի: Մի մասը կոտորվածների սերունդ է, որոնց նախկինները խելոք գլուխները դրել են յաթաղանի տակ ու սպասել են , որ կտրեն, որոնք դավաճանել են հայերին , բայց վերջում մեկա էլի սպանվել են թուրքի կողմից:

 

Մյուս մասը պայքարող հայերի սերունդներն են , որոնք ամեն գնով փորձել են փրկել իրենց ընտանիքները ՝ սեփական կյանքի հաշվին, որոնք անզեն ՝ ձեռքերով, փորձել են բռնել յաթաղանը ու պայքարել են մինչև վերջին շունչը ու որոնց շնորհիվ հայը չի վերացել աշխարհի երեսից: Ու հիմա էն կոտորված սերունդի ներկայացուցիչները միշտ սովոր են ամեն ինչում տեսնել ու զգալ կոտորածը ՝ Ամերիկան մեզ կոտորումա, Ռուսաստանը կոտորումա, Ադրբեջանը մեր զինվորներին ու գյուղացիներին կոտորումա... իրանց մշտական նախադասություններն են: Էտ մարդիկ կոտրում են իսկական հայերի դուխը, վստահություն չունեն սեփական ժողովրդի ու զինվորի նկատմամբ, իրանց համար միշտ վատը, տկարը, անկարողը, տառապողը դա հայն է :

 

Մնացած ազգերը օր ու գիշեր չեն քնում , որ մտածեն ոնց կոտորեն հային:
Բայց պետքա դուրս գալ էտ կոտորվածի զգացողությունից, պետք չի ամեն ինչում թերագնահատել սեփական ազգը՝ մի քանի հոգու պատճառով:

 

Աշետ Ասատրյան