Կազմակերպություններին պատկանող ավտոմեքենաներին տրվում է պետական համարանիշներ, որոնք համաձայն ներքին իրավական ակտերի' հրամանագրերի, ամրակցվում է որևէ անձի, որը հանդիսանում է տվյալ ընկերության աշխատակից: Նշված մեքենաների համար երթևեկության որևէ խախտում անելու դեպքում ընկերությունը ճանապարհային ոստիկանությունից նամակ-հարցում էր ստանում, թե ում է ամրակցված նշված մեքենան և/կամ ով է եղել ղեկին խախտումն անելու պահին:

 

Ըներությունից համապատասխան նամակ-պատասխան էր տրվում, որում նշվում էր վարորդի տվյալները, բնակության վայրը, անուն ազգանունը, կնքվում էր ընկերության կնիքով և հաստատվում տնօրենի կողմից: 2016 թվականի մարտից արդեն նամակ-պատասխանը չի բավարում և ճանապարհային ոստիկանությունից ուզում են գրավոր պատասխան, որում պետք է նշված լինի անուն ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, բնակության վայրը, վարորդական վկայականի սերիան և համարը, կցված աշխատանքնային պայմանագրի և տրանսպորտային միջոցի ամրացման փաստաթղթի պատճենով (քաղվածք հրամանից): Եթե տվյալ նշումները ամբողջությամբ արված չեն, ապա խախտման արձանագրությունը գրվում է տնօրենի անունով:

 


Ամեն անգամ գրության կցել նշված փաստաթղթերի պատճենները, լրացուցիչ աշխատանք է, ձեր ինչի՞ն է պետք այդքան թուղթը կամ ձեր ինչի՞ն է պետք թե ինչ պաշտոն է զբաղեցնում կամ ո՞ր ակտում է նշվում վարորդական վկայականի համար, իսկ չե՞ք մտածում, որ տնօրենը հնարավոր է, որ վարորդական վկայական չունի և մեքենա չի վարում, ինչու՞ եք նրա անունով տուգանք գրում: Մի անձնագրի սերիա և համար գրելն արդեն բավարար է, ամբողջ տվյալներն ունեք:

 

Արմեն Գրիգորյան