Առաջարկում եմ նոր օրենքի նախագիծ բաղկացած չորս հոդվածից.
"Ընտրական օրենսգրքի քննարկման մասին" ՀՀ օրենք
Հոդված 1. Նոր ընտրական օրենսգրքի քնարկմանը պետք է մասնակցեն ընտրական իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիները և մշտապես ՀՀ-ում բնակվող 18 տարին լրացած քաղաքացիները, որոնք հետաքրքրված են նոր ընտրական օրենսգրքով:

 


Հոդված 2. Ընտրական օրենսգրքի քննարկումով հետաքրքրված այն քաղաքական ուժերն ու հասարակական կազմակերպությունները, եթե մասնակցում են քննարկմանը, ապա պարտավոր են ներկայացնել նոր ընտրական օրենսգրքի իրենց պատկերացումներ, որտեղ նկարագրված կլինեն ընտրական նոր գործիքներ, դրանց կիարռման ձևերն ու կարգավորման ժամկետները:

 


Հոդված 3. Այն քաղաքական ուժերը և հասարակական կազմակերպությունները ովքեր կներկայանան քննարկմանը ձեռնունայն կամ կներկայանան միայն քննադատելու համար, կամ մտավոր հետամնացության պատճառով չեն կարող կազմել իրենց տեսլականը, ապա զրկվում են ձայնի իրավունքից մինչև նոր ընտրական օրենսգրքի իրենց պատկերացումների ներկայացնելը:
Հոդված 4. Օրենքն ուժի մեջ է մտնում 2016 թվականի մարտի 26-ից:

 


Արմեն Գրիգորյան