Երեկվանից մամուլում պարբերաբար հայտնվում են հայտարարություններ՝ ծառայողական մի շարք մեքենաների օտարման մասին։ Տպավորություն է, որ մի այլ կարգի մասշտաբային ու անձնուրաց մի ակցիա են ձեռնարկել ու վերջապես մարդկանց դժգոհություններին ուշադրություն են դարձրել։
Ոնց հասկացա, այս լուրը տիրաժավորելուց, հույս են ունեցել, որ լիքը մարդ մենակ վերնագիրը կկարդա («Կառավարության հաշվեկշռում գտնվող մեքենաներն օտարվեցին»), գոհունակությամբ փորը կքորի ու մտքի մեջ կասի․ «արա դե Կառավարությունում էլ են մարդ էլի, գոնե մեկ-մեկ ձեններս տեղ ա հասնում»։
Մինչդեռ, ավլի ուշադիր քննելով հարցը, իմանում ենք, որ կառավորությունից օտարվել են ոչ թե ներայացուցչական թանկարժեք սեդաններ ու լիմուզիններ, այլ արդեն 12-25 տարի շահագործվող 6 ծառայողական մարդատար և 3 բեռնատար մեքենաներ, որոնք արդեն մի քանի տարի է, ինչ չեն էլ շահագործվում։

 


Այսինքն, կարելի է ենթադրել, որ սա կառավարություն պատասխանն է այն ընդվզման, որր բարձրացավ, երբ հայտնի դարձավ, որ սրանից մի երկու տարի առաջ Կառավարությունը մոտ 2 միլիոն դոլար էր հատկացրել՝ մեքենաների պարկի թարմացման համար և որը կրկննվեց, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանում հազարավոր ծառայողական մեքենաներ կան, որովհետև միջին օղակի ամեն չինովնիկի էգոն բավարարված չի լինի, եթե նա պադավատ չունենա։

 


Ու արդյունքում, որոշեցին այդ անարադարությունն ուղղել՝ օտարելով 9 նոյի թվի մեքենա, որոնք անգամ չէին էլ շահագործվում։ Բրավո Կառավարությանը, այսպիսի պոպուլիզմի հետ կարող է մրցակցել միայն դրանում առկա ցինիզմի չափաբաժինը։

 

Արման Աբրահամյան