Ընտրական տեղամասերում ԶԼՄ ներկայացուցիչների կամ դիտորդների թվաքանակի սահմանափակումը առաջարկող նորմը առաջին հայացքից տրամաբանական է՝ ոչ մի ընտրատեղամաս ֆիզիկապես չի կարող տեղավորել մի քանի տասնյակ անձի, եթե նրանք ցանկանան ներկա գտնվել այդտեղ միաժամանակ: Մյուս կողմից ընդունելի չէ նրանց սահմանափակման որևէ սխեմա՝ ով առաջինը դիմեց ԿԸՀ կամ ով առաջինը ներկայացավ տեղամաս և կամ ով ավելի կամ պակաս չափով դիտորդ ու ներկայացուցիչ ներկայացրեց և կամ այլ հիմքերով...

 

Խնդիրը կարծես թե նմանվում է հավի ու ձվի պատմությանը, սակայն այն ստանում է իր լուծումը, եթե վերանում է գործընթացի նկատմամբ վստահության խնդիրը. Էստոնիայում, օրինակ, որտեղ ես եղել եմ 2011-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որևէ մեկը որևէ կասկած չուներ գործընթացի առումով, և հանձնաժողովի անդամներից ու քվեարկողներից բացի որևէ այլ անձի չէի տեսնում այնտեղ:

 

Մնում է լուծել գործընթացի նկատմամբ վստահության խնդիրը, իսկ մնացած խնդիրները դուրս կգան մեխանիկորեն:

 


Վախթանգ Սիրադեղյան