Մոտենում է Սուրբ Հարության տոնը, և դրա կապակցությամբ ավելանալու են ձվի սպառման ծավալները: Այդ առիթով պետությունը կիրականացնի վերահսկողություն թե մայրաքաղաքում և թե բոլոր մարզերում:
Մասնագետները կհետևեն ձվի մակնշման առկայությանը,պիտանիության ժամկետների պահպանմանը, ինչպես նաև պահման պայմանների ապահովմանը:

 


Սպասվում են նաև անասնահամաճարակային մշտադիտարկումներ: Շատ կարևոր է ստուգել վարակիչ հիվանդությունների նկատմամբ կենդանիների ապահովությունը, կանխարգելիչ և բուժիչ միջոցառումների իրականացումը, ձկան և ջրային կենդանիների ու դրանցից ստացված արտադրանքի անասնաբուժասանիտարական անվտանգությունը, ինչպես նաև սանիտարական և հիգիենիկ նորմերի պահպանման գործընթացը:

 


Այս որոշմամբ հնարավոր է միանգամից լուծել երկու հարց: Թույլ չտալ անորակ և վտանգավոր արտադրանքի մուտքը շուկա, ինչպես նաև ուսումնասիրել մինչև շուկա հայտնվող արտադրանքի ստեղծման բուն գործընթացը:

 

Վլադ Կարախանյան