Ամեն Նովրուզի ժամանակ հասկանում եմ ինչքան քսենոֆոբ, ռասիստ, չտես ու քաղքենի մարդիկ կան Հայաստանում, հիմնականում էս տեսակ մարդիկ են մարդիկ են, ովքեր Հայաստանից երբևէ չեն դուրս եկել, ուրիշ երկրներում ու քաղաքներում չեն եղել ու իրանց կարծիքով Հայաստանը կղզի ա, իրանք էլ էդ կղզու աբորիգեններն են:

 


Այ մարդ ինչից եք տենց վախենում? Էդ Իրանցիները հո չեն գալու ձեզ ուտեն? Մի քանի օրով եկել են Հայաստան, իրանց փողերը ծախսեն, հանգստանան, գնան, հո Հայաստանը չեն գրավելու, օկուպացնեն????
Հա հասկացանք որոշ իրանցիներ Իրանական սահմանափակումներից դուրս իրանց պահում են վանդակից փախած գազանի պես, բայց ինչ իմաստ կա պրոյեկտել էս մարդկանց պահվածքը ամբողջ ազգի վրա???
Ինչ ա վատ ու չտես հայեր չկան? Եվրոպաներում չկան?
Թեթև տարեք ու թեթև ապրեք էլի!!!

 

Կարեն Թովմասյան