Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը վերջերս Ադրբեջանում Լաչինի շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել "Ենի Ազերբայջան" կուսակցության անդամ՝Լաչինի տարածաշրջանի պատասխանատու Ագիլ Նազարլիին: Մինչ այս նշանակումը այդ գոյություն չունեցող պաշտոնին նշանակված է եղել Աքիֆ Սելիմովին, որը մարտի 4-ին ազատվել է այդ պաշտոնից: Ալիևը երևի հիշողության հետ խնդիրներ ունի , բայց փորձենք նրան հիշեցնել , որ որ 1992 թ-ի մայիսի 18-ին արցախյան բանակը ազատագրեց Բերձորը (Լաչինը): Ադրբեջանի հանրապետության սահմանում չկա Լաչին անունով ոչ մի շրջան , այն վաղուց ազատագրված է: Տարօրինակն այն է , որ բացի Լաչինից Ադրբեջանում շրջանային ղեկավարներ ունեն նաև Շուշին՝Բայրամ Սաֆարովը, Քարվաճառը (Քելբաջարը)՝Վիվադի Մագերամովը:

 

 

Այսպիսի գոյություն չունեցող քաղաքների , գյուղերի և շրջանների իրական ղեկավարները հիմնականում նշանակվում են Ալիևի հարազատ՝"Ենի Ազերբայջան" կուսակցության ներկայացուցիչների շարքերից: Այսպիսով նրանք ստանում պետական բյուջեից աշխատավարձ և օգտվում են պետական պաշտոնյաին հասանելիք բոլոր լիազորություններից: Խորհուրդ Ալիևին ՝ կարող է նշանակել նաև Ադրբեջանում Երևանի քաղաքապետ, Սևանի մարզպետ, Էջմիածնի կաթողիկոս, Գյումրու քաղաքապետ , ավելին ասեմ ՀՀ քարտեզը վերջացնելուց հետո կարող է անցնել հարևան Վրաստանին , նշանակել Թբիլիսիի քաղաքապետ , Սղնախիի ղեկավար և այլն:Նշանակել իր մտերիմ կուսակցության անդամներին այդ պաշտոններում և ավելի հեշտ կերպով լափել սեփական երկրի բյուջեն:

 

 

Աշոտ Աստրյան