Երևւանի ավագանու նիստի ժամանակ Հրանտ Թոխատյանը դեմ է արտահայտվել Արամի 30 հասցեի շենքի քանդմանը, իսկ ՀՀԿ ավագանու խմբակցության մեկ այլ ներկայացուցիչ՝ ճարտարապետ Լևոն Իգիթյանն էլ հակադարձել է, թե Թոխատյանը դեմագոգիայով է զբաղված, իսկ Արամի 30 հասցեի շենքը եղել է ընդամենը՝ «սարայ»՝ «ցախաբուն»:


Վերջին շրջանում լավատեսություն ներշնչեց այն փաստը, որ քաղաքական դաշտի մառազմատիկներին սկսեցին կամաց-կամաց մաքրել: Հուսով եմ, որ զուգահեռ կսկսվի «մտավոռական» դաշտի մառազմատիկների «չիստկան», որոնց կարկառուն ներկայացուցիչներից է Նապոլեոն Սարգսյանի փաստաբան դարձած Լևոն Իգիթյանը:

 

Քոչարյան Կարեն