Ճիշտն ասած ծիծաղս այնպես է գալիս, երբ տեսնում եմ ամեն օր ԽՍՀՄ-ի հասցեին խիստ քննադատական, ոչ կոռեկտ արտահայտություն անող հանրության որոշակի խմբերի՝ նամանավանդ 1990 թվականից հետո ծնվածներին: Անկեղծ եմ ասում ԽՍՀՄ-ի հասցեին իրավունք ունեն ամենավերջին ձևով արտահայտվել Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Արևելյան Գերմանիան և Արևելյան Եվրոպայի սոց ճամբարի շատ երկրներ: Նույնիսկ իրավունք ունեն ատել ամբողջ հոգով ու սրտով,այն պարզ պատճառով, որ կայացած, կայուն զարգացող երկրներ էին, ԽՍՀՄ-ի պատճառով ահագին հետ մնացին,կազմից դուրս գալուց հետո էլի սկսեցին դինամիկ զարգանալ:

 


Ի՞նչ ունեինք մենք նախքան ԽՍՀՄ-ը,ինչ ունեցանք ԽՍՀՄ-ի ժամանակ և ինչ ունենք հետո: ԽՍՀՄ կազմի մեջ մտնելուց առաջ տնտեսություն չունեցող հետամնաց ագրարային երկիր էինք 1,5 միլիոն բնակչությամբ: ԽՍՀՄ կազմում բնակչությունը 3,8 միլիոն, հզոր արդյունաբերությամբ ինտենսիվ գյուղատնտեսությամբ երկիր էր՝ գրագիտության շատ բարձր մակարդակով, ազգային մշակութային սեփական դեմքով: Ի՞նչ ունենք հիմա, երևի լռեմ: Գուցե իրոք ԽՍՀՄ-ը հրեշավոր պետություն էր, իրոք ուներ շատ սխալներ հասկանում եմ կհիշեցնեք հողերի հարցը բան: Բայց անկեղծ ասած մի պահ պատկերացնում եմ եթե չլիներ ԽՍՀՄ-ը, գուցե մենք Թուրքիայի քրդերի օրին լինեինք: Կամ եթե մտածում եք այլ կերպ կզարգանայինք, եթե չլիներ, ապա հաշվենք չկար 1991 ից ստարտային վիճակով սկսել ենք, արդեն 25 տարի:

 


Եթե ընդունենք, որ շատ վատ հասարակարգ էր,ապա շատ ցավալի է, որ մենք մեր տնտեսական ու մշակութային զարգացման ամենամեծ պիկն ունեցել ենք հենց այդ ժամանակաշրջանում,նորմալ հասարակարգերում չենք կարողանում ինքնադրսևորվել:
Տվեք սպանեք:

 

Հարություն Մնացականյան