Մի երկու բան ասեմ , բայց ազգի դավաճան չհանեք

 

1. Սամվել Ալեքսանյանը, առանց վերևների դաբռոյի, մի հարցազրույցի մեջ մի քանի անգամ չէր ասի ՝ Նիկոլը մեր հետա, բայց ձևա տալիս , որ մեր հետ չի : Ալեքսանյանը իր հարցազրույցներում միշտ փորձում է թեմաները ցրի, խուսափում է կոնկրետ պատասխանից, բայց էս մի հարցարզրույցի ժամանակ կոնկրետ տեքստեր էր ասում , ու մի քանի անգամ , նենց չէր , որ բերանից թռցրեց:

 

2. Ու՞մ նկատի ուներ Առաքել Շմայս Մովսիսյանը, երբ ասեց ՝ պապայիդ բիզնեսին են կպնում արա:

 

3. Ի՞նչ նկատի ուներ Շարմազանովը, երբ ասեց՝ պատվավոր ՀԱՃԱԽՈՐԴ:
Մեկ օրվա մեջ էս երեք արտահայտությունների մասին , կոնկրետ լուրջ բան չտեսա ես, մենակ հեգնական տոնով, կատակի տալով անդրադարձ եղավ Ալեքսանյանի ՝ Նիկոլը մեր ախպերն ա , արտահայտությանը: Բայց էտ արտահայտություններին շատ լուրջ անդրադարձ պիտի արվեր, մարդկանց բացատրվեր:
Հ.Գ. եթե դուք չեք պատասխանում սենց հարցերին , բա ինչի՞ եք ուզում իշխանությունը ձեր բոլոր տված հարցրերին պատասխանի, եթե դուք կատակի եք տալիս , անցկացնում եք, բա իրանք էլ են կատակի տալու ձեզ:
Հ.Գ.Գ. Ես ոչ Սամվել Ալեքսանյանին եմ հավատում , ոչ Առաքել Մովսիսյանին , ոչ Նիկոլ Փաշինյանին:

 

Աշոտ Ասատրյան