Օսկանյանի շուրջ շարունակվող աժիոտաժը քանի շարունակվում ա, էնքան ավելի հստակ ա դառնում, որ քննարկվող օրակարգը կեղծ ա, իսկ շրջանառվող հիմնական թեման՝ արհեստածին: Խոսքը վերաբերում ա մարտի 1-ին, որի թեման բացեց ինքը՝ Օսկանյանը՝ այդպիսով քննադատական ալիքը գիտակցաբար տանելով սխալ ուղղությամբ: Անձամբ ես Վարդան Օսկանյանին մարտի 1-ի համար մեղավոր չեմ համարում էն պարզ պատճառով, որ ԱԳ նախկին նախարարը մարտիմեկյան իրադարձությունների հետ ուղղակի կապ չի ունեցել: Այլ հարց ա, որ նույն Օսկանյանը մարտի 1-ի համար պատասխանատու ա ճիշտ էնքան, որքան ցանկացած բարձրաստիճան պաշտոնյա ու Քոչարյանի քաղաքական թիմի անդամ:

 

1. Օսկանյանի մեղքերն ուրիշ տեղ են ու չգիտես ինչու՞ դրանց մաիսն չի խոսվում: Օսկանյանն անմիջականորեն պատասխանատու ու մեղավոր ա 1998 թվականին ԼՂՀ-ին բանակցային գործընթացից դուրս թողնելու անխոհեմ ու կարճամիտ որոշմանը մասնակից լինելու համար:

 

2. Օսկանյան բարոյական ոչ մի իրավունք չունի խոսել Ղարաբաղյան հակամարտության արդար կարգավորման մասին էն պարզ պատճառով, որ ԼՂՀ ազատագրված տարածքներին վերաբերվել ու վերաբերվում ա որպես «օկուպացված»-ի, մշտապես դեմ ա եղել ազատագրված տարածքները վերաբնակեցնելուն (հիշենք 2005 թվականի դիտորդական առաքելության զեկույցն ու դրան Օսկանյանի գոհունակ արձագանքը, թե տեսա՞ք, որ ոչ մի վերաբնակեցման մասին խոսք անգամ չկա): Բացի դրանից, չմոռանանք, որ Օսկանյանի մասնակցությամբ կազմվել էր մի փաստաթուղթ, որը Քի Ուեսթում դրվել էր Քոչարյան-Հ. Ալիև բանակցային սեղանին, և որով նախատեսվում էր Ղարաբաղյան հակամարտությունը կարգավորել Արցախն Ադրբեջանի հետ ընդհանուր պետության մեջ ընդգրկելու (իսկ փաստացի Արցախն Ադրբեջանի կազմ վերադարձնելու) սկզբունքով: Ավանտյուրան չհաջողվեց բացառապես այն պատճառով, որ պաշտոնական Բաքուն վերջին պահին առաջ քաշեց նոր պայմաններ, ինչի արդյունքում բանակցությունները տապալվեցին:

 

3. Օսկանյանը անմիջականորեն պատասխանատու ա Իրան-Հայաստան գազամուղը նախ փոքր տրամագծով կառուցման՝ ռուսական կողմի պահանջին ընդդիմանալու անկարողության, ինչպես նաև հետագայում այդ գազամուղը Ռուսաստանի ամբողջական տնօրինմանը հանձնելու համար:
Ու էսպիսի օրինակները չափազանց շատ են և ցանկության դեպքում կարելի ա ժամերով շարունակել: Էնպես որ, քոչարյանամերձ լրատվամիջոցները, որոնք արդեն երեկվանից սկսել են Օսկանյանին քննադատողներին «ջրի երես» հանել, թող էս ամենն ուշադիր կարդան և վայրահաչ բարձրացնելու փոխարեն շարունակեն անաղմուկ ծառայել իրենց միակ ու անփոխարինելի տիրոջը՝ չմոռանալով, որ իրենք միշտ ջրի երեսին են էն պարզ պատճառով, որ բաներ կան, որոնք չեն սուզվում ՃՃՃ

 

Լևոն Սարդարյան