«Ես՝ «Գրիգոր Նարեկացի» բժշկական կենտրոնի բժիշկ մանկաբարձ-գինեկոլոգ Արամ Աշոտովիչ Սարգսյանս, խնդրում եմ բոլոր համապատասխան մարմիններին մեր հարգելի բժիշկ Վահրամ Անդրեասյանին, անհապաղ հետ կանչել աշխատանքի: Նրա նման բարձր կարգի մասնագետների կարիքը հայ ազգը շատ ունի: Հիվանդը կամովին հրաժարվել ա, սա էլ փաստը՝ հիվանդի խոսքը (Բժշկի հեռանալուց հետո, տարեց մարդը այդտեղ հավաքված քաղաքացիներին ասում է, որ ինքը չի ցանկանում ոչինչ անել՝ ոչ նստել, ոչ հիվանդանոց գնալ: Նա նաև ստորագրում է բժշկական թերթիկի վրա, որ հրաժարվում է գնալ հիվանդանոց): 

 

Վերոնշյալ բժշկի արտահայտության պատճառով բուժաշխատող չեն հեռացնում. «Արի գոնե նստի: Հազար մարդ կա ստեղ, հո դու խայտառակ չե՞ս: Չես գալի՞ հմի հիվանդանոց: Հավեսդ չունեմ»: 

 

Հերիքա անտեսեք բժիշկներին ու հուսահատեք, թողեք թող հանգիստ մեր աշխատանքը կատարենք: Գոնե թև ու թիկունք լինեք մեզ, ոտնահարում եք մեր իրավունքները և ոչ միայն չեք հարգում բժիշկներին, այլև թշնամություն եք սերմանում:

 

Հետևյալ վերնագրով նյութ' Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ Երեւանի Սիրահարների այգում «Շտապօգնության» բժիշկը վատառողջ քաղաքացու հետ կոպիտ ու անհարգալից է խոսում: Հուսով եմ՝ խնդրանքս չի մերժվի: Կանխավ շնորհակալ եմ:

 

Հարգանքներով՝ բժիշկ մանկաբարձ գինեկոլոգ Արամ Աշոտովիչ Սարգսյան»: