Ժամանակին ողջ ազգը համոզված էր. որ հնարավոր չէ հայերը միասնական գործողություններ անեն:
ժամանակը 1988-ին ցույց տվեց, որ ողջ ազգը սխալվում էր՝ իր մասին նման կարծիք ունենալով:

 

Ժամանակին ողջ ազգը համոզված էր. որ հնարավոր չէ այնպես անել, որ հայերը հարգեն փողոցային երթևեկության կանոնները:
ժամանակը ցույց տվեց, որ ողջ ազգը սխալվում էր՝ իր մասին նման կարծիք ունենալով:

 

Հիմա ողջ ազգը համոզված է, որ հնարավոր չէ հայերը խելքի գան, կարգի բերեն ու հզորացնեն իրենց երկիրը:
Այս անգամ էլ ժամանակը ցույց կտա, որ ողջ ազգը սխալվում էր՝ իր մասին նման կարծիք ունենալով:

 

Պեպանյան Արծրուն