Վերջին շրջանում շատ է արծարծվում այն թեզը, որ ՀՀ-ն ավելի հրապուրիչ է դարձել արտերկրյա գործարար միջավայրի համար: Օրեր առաջ այս մասին էր ասել նաև ԱՄՆ դեսպանը:
Օրերս կայացել է հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի և հոլանդահայ գործարարներ Արամ Հայկազիի և Երվանդ Հայկազիի միջև:

 


Հանդիպման ընթացքում հայազգի գործարարները նշել են, որ հետաքրքրված են Հայաստանում երկարաժամկետ ներդրումային ծրագրեր իրականացնելու և, մասնավորապես, կաշվեգործության ոլորտում ներդրումներ կատարելու հարցում:
Հովիկ Աբրահամյանը ողջունելով հոլանդահայ գործարարների հայրենիքում ներդրումներ կատարելու պատրաստակամությունը նշել է, որ կառավարությունը պատրաստ է աջակցել փոխշահավետ ներդրումային ծրագրերի իրականացմանը, որոնք կնպաստեն տնտեսական ակտիվության աճին և նոր աշխատատեղերի ստեղծմանը:

 


Հարկ է նշել նաև, որ քննարկվել են կաշվեգործության ոլորտում ներդրումային ծրագրի իրագործմանը վերաբերող մի շարք հարցեր:

 

Նարեկ Սարգսյան