Կրթության և Գիտության նորանշանակ նախարար Լևոն Մկրտչյանը հրաժարվել է նախկին նախարար Արմեն Աշոտյանին սպասարկող շքեղ ավտոեքենայից՝ այժմ նրան սպասարկու է միջին դասի ավտոմեքենա:Շատ ողջունելի քայլ է պարոն Մկրտչյանի կողմից՝ Հայաստանում կան բազմաթիվ դպրոցահասական երեխաներ որոնք դպրոց չեն հաճախում սոցիալական վատ պայմաների պատճառով,կան բազմաթիվ երեխաներ որոնց ընտանիքների համար իսկապես մեծ խնդիր է դպրոցական պարագաների,հագուստի, կոշիկի ձեռքբերումը,բազմաթիվ դպրոցներ վերանորոգման, վերազինման կարիք ունեն, ունենք գիտության ֆինանսավորման ու բազմաթիվ այլ խնդիրենր ու այս ամենի ֆոնին մի քանի տասնյակ հազար դոլար արժողությամբ ծառայողական մեքենա ունենալը ծաղրանք ու ոչ հարգալից վերաբերմունք է կրթական համակարգին ու հասարակությանը ընդհանրապես:

 

Քանի որ մեքենան ձեռք է բերվել Կրթության ազգային ինստիտուտ ՓԲԸ-ի միջոցների հաշվին, Պարոն Մկրտչյանին առաջարկում եմ վաճառել այդ շքեղ մեքենան, ստացված գումարի մի մասով ձեռք բերել ավելի համեստ, մեկ այլ ծառայողական մեքենա,իսկ ավելացած գումարը տվյալ ՓԲԸ-ի միջոցով՝ ավանդի տեսքով ներդնել բանկերից մեկում և տարեկան ստացված տոկոսադրույքը շարունակաբար հատկացնել համակարգում առկա որևէ հստակ խնդրի լուծման:

 

Մեսրոպ Եսայան