Գաղտնիք չէ, որ ցուցահանդեսները և համաժողովները իրենց դրական ազդեցությունն են թողում տվյալ ոլորտում ներկայացված ընկերությունների ճանաչելիության բարձրացման գործում:
Օրերս կայացած ՀՀ կառավարության նիստում որոշում է կայացվել 2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Հայաստանում կազմակերպելու Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսին անհրաժեշտ երաշխիքային կանխավճարի փոխանցումն ապահովելու նպատակով' տրամադրել 150 հազար դոլարին համարժեք դրամ:

 


Հարկ է նշել նաև, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանն հնարավոր է համարել, որ համաժողովի արդյունքում ներդրումներ լինեն Հայաստանում՝ մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, ինչի համար էլ կառավարությունը որոշում է կայացրել համաժողովն անցկացնել Հայաստանում:

 

Մարինա Ներսեսյան