Քանի որ Հայաստանում գենդերասերների ու տարատեսակ իրավապաշտպանների մոտ սեզոնային սրացումները սկսվում են հատկապես ինչ որ տոն ու/կամ հիշատակման օրերին և սկսում են իմաստուն դեմքով լիբերաստական մառազմներ բրնձել, մի քանի բան Մարտի 8-ի ու հայաստանի կանանց մասին։
- Դուք ինչքան էլ պնդեք, որ Մարտի 8-ը կանանց իրավունքների պաշտպանության միջազգային օրն ա, մեր մոտ այն նշվելու է պարզապես որպես կանանց տոն։ Երբեմն պետք չի փորփրել ու խորանալ, թե այս կամ այն տոնը որտեղից է գալիս ու կոնկրետ ինչ խորհուրդ ունի, թե չէ մեկը հենց մարտի 8-ը կարա հարամվի, հաշվի առնելով, թե ինչ դեպքի առնչությամբ է ծագել:

 

- Պետք չի խոսել հիմարություններ, ինչպիսիք են հայկական ավնադույթներում առկա գենդերային խտրականության գոյության փաստը։ Հայաստանում գենդերային խտրականության ոչ մի անոմալ բան չկա ու չի եղել։ Ինչ խոսք, Հայկական ավանդույթներում գենդերային նույնականացում էլ չի եղել, բայց դա դեռ խտրականություն չի։ Մեր ավանդույթներում էլ, մեր հասարակության տարրական դաստիարակություն ու ադեկվատ հոգեվիճակ ունեցող շերտում էլ գերիշխում է կնամեծարության գաղափարը, որտեղ ցանկացած տղամարդու համար կա կնոջ մոդելի 4 իդեալ (Մայր, Քույր, Դուստր, Կին) ու այդ հասկացությունները սրբություն են։
- Վերջերս սկսել են շահարկել սեռով պայմանավորված աբորտների թեման ու ապատեղեկատվություն տարածել։ Ժողովուրդ, Հայաստանում այդ ցուցանիշը ցավոք սրտի իրոք բարձր է ու անձամբ ես դրան խիստ դեմ եմ, բայց էն որ ասում են, թե աշխարհում երրորդ, կամ էլ երկրորդ տեղ ենք՝ դա սուտ է։ Հայաստանում մենակ Գեղարքունիքի մարզում է այդպիսի ցուցանիշ արձանագրվել, իսկ մնացած մարզերում ու երևանում այդ ցուցանիշն էապես ավելի ցածր է։

 


- Ասում են, թե բա ծաղիկ տալ պետք չի, պայքարենք նրանց իրավունքների համար։ Այ ձեր ցավը տանեմ, այ դա հենց խտրականության դրսևորում է, երբ կանանց պետք է առանձնացնել ինչ որ կատեգորիայի մեջ ու պայքարել հանուն դրա։ Չի՞ լինի պայքարենք, որ մեր երկրում ու հասարակությունում առհասարակ մարդու հիմնարար իրավունքները ապահովվեն՝ անկախ նրանց սեռից, տարիքից, ազգային ու այլ տիպի պատկանելությունից։ Մարդը մարդ է՝ անկախ ամեն ինչից։
Ու վերջում, ևս մեկ անգամ ուզում եմ շնորհավորել բոլոր կանանց Մարտի 8-ը ու շնորհակալություն հայտնել, որովհետև ցանկացած տղամարդու կյանքում՝ ծնված օրից մինչև վախճան, բոլոր հաջողությունների, ձեռքբերումների ու երջանկության հետևում կանգնած են ինչ որ կանայք:

 

Կոնստանտին Տեր-Նակալյան