Կա՞ արդյոք ավելի գեղեցիկ և անզուգական երևույթ աշխարհում, քան սիրելի ու հարազատ կանանց դեմքին փայլող անկեղծ ժպիտն է… Վստահաբար՝ չկա´:
Կա՞ արդյոք ավելի բուրավետ «ծաղիկ» աշխարհում, քան սիրելի տղամարդուն սրտատրոփ սպասող կինն է… Դարձյալ՝ չկա´:

 


Կա՞ արդյոք ավելի մեծ բավականություն, ավելի «հաճելի աշխատանք» աշխարհում, քան սիրելի կնոջը լիարժեք երջանիկ դարձնելն է… Ու նորից՝ չկա´:
Իսկ կա՞ արդյոք երկնային դրախտ երկրի վրա… Անշու´շտ կա, իսկական երկրային դրախտ է սիրված ու երջանիկ կնոջ ստեղծած միջավայրը:
Եվ ուրեմն, կերտենք յուրաքանչյուրս մեզ համար մեր երկրային դրախտը, հարգելի´ տղամարդիկ՝ այնքան պարզ ու հաճելի եղանակով՝ ընդամենը «Ամեն օր» սիրելով և երջանկացնելով մեր հարազատ և սիրելի կանանց…

 


Իսկ գիտե՞ք՝ ինչով պետք է տարբերվի Մարտի 8-ը տարվա մյուս 364 օրերից, ընդամենը հետևյալ բարեմաղթանքով՝ «Շնորհավոր ձեր միջազգային օրը, սիրելի՜ կանայք»:

 

Արմեն Պետրոսյան