Մաշտոց Եղիվարդեցու կառուցած ճգնարան-մատուռը որպես աղոթատեղի այսօր ևս գոյություն ունի: ՈՒշագրավ է, որ Մաշտոց Եղիվարդեցու ճգնարան մատռան ներքնահատակի հատվածքում հայտնաբերվել են 7-րդ դար թվագրվող գեղեցիկ 2 խաչքարեր' ամբողջությամբ պահպանված, որոնք տեղադրվել են մատռան խորանին: 1983-1987թթ. Ռաֆիկ Հակոբի Եղիազարյան ( ծնվ.03. հունիսի 1929 թ-մահ.16 դեկտեմբեր1998 թ.. -Նորագավիթ -Երեւան) և Անատոլյա Գրիգորի Հարությունյան (ծնվ.16. սեպտեմբերի 1930 թ.մահ.07.սեպտեմբերի1993 թ.Այնթափ, Արարատի մարզ) բարեպաշտ անձինք վերակառուցել են ճգնարան-մատուռը, որը ներկայումս այլ տեսք է ստացել: Տարիների ընթացքում բարեկարգվել է և բարեզարդվել է Մաշտոց վարդապետի կառուցած սրբավայրը:

 


1997թ. Վազգեն և Նաիրի Պողոսյանների կողմից մատռան գմբեթին տեղադրվել են խաչեր:
Խաչերի օծումը կատարվել է ձեռամբ Գեղարքունյաց նորաստեղծ թեմի առաջնորդ Տ. Անանիա եպս. Արաբաջյանի: 1987թ-ին (քանդակագործ Հրաչ Կարապետյան) և 2014թ. հոկտեմբերի 5-ին ( ծնունդով երևանցիներ Արամ Խաչատրյանի, Էմիլ Բզնունու, Նորայր Բայունցի, Վահան Հակոբյանի և Պետրոս Հակոբջանյանի կողմից) այստեղ կառուցվել են 2 խաչքարեր, ուր նշվում են, որ այդտեղ 862 թ.-ին ճգնել է սրբակյաց Մաշտոց վարդապետը: Հայոց Մեծ Եղեռնի հարյուրամյա տարելիցի ոգեկոչման շրջանակներում ծնունդով Ցամաքաբերդից Մելս Սարգսյանի կողմից 2015 թ. ապրիլի 22-ին « Մաշտոցներ » սրբավայրի տարածքում կառուցվել է խաչքար ի հիշատակ մեկ ու կես միլիոն նահատակ սրբադասված հայերի:

 

Նաեւ Մելս Սարգսյանի անձնական հոգատարությամբ ավելի բանուկ է դարձել դեպի սրբավայր տանող ճանապարհը:Սրբավայր-մատռան հարեւանությամբ ներկայումս ամենուր տեղադրված են հարմարավետ տաղավարներ հանգստի համար...2015 թ հուլիսից Մաշտոց Եղիվարդեցու ճգնարան-մատուռը Տեր Մեսրոպի մտահղացումով եւ երեւանցի հավատավոր «մասիվցի» զավակների նյութական աջակցությամբ եւ մեկենասությամբ ունեցավ վերջապես երանելի սրբակյաց Մաշտոց Եղիվարդեցու բացառիկ սրբապատկերը «Մաշտոցներ» սրբավայրի համայնապատկերում: Պատմում են, որ աղոթալից կյանքով ապրող վարդապետը հայցել է Բարձրյալից, որ այստեղից բխող սառնորակ աղբյուրը դառնա մարդկանց հոգևոր և մարմնավոր ախտերից մաքրման միջոց:

 

Արման Երիցյան