Ադրբեջանին ամենուր հայկական դիվերսիաներ են երևում, դիվերսիավախ կա: Սակայն այս ապատեղեկատվությունը իրականում իրավիճակի լարմանն է միտված: Հակառակորդը կրակոցները ինտենսիվացնում է և խոսում լարման մասին: Իրականում իրավիճակը բավականին հանգիստ էր: Հայկական կողմը խստագույնս կարձագանքի ցանկացած սադրանքներին և ոչ մի ոտնձգություն անարձագանք չի մնա: