Ընտրական նոր օրենսգրքի նախագծով նախատեսվում է Ազգային Ժողովում ՀՀ ազգային փոքրամասնություննրի միջև բաշխել 4 մանդատ: Նպատակն այն է, որ ազգային փորամասնությունները հնարավորինս շատ ներգրավվեն հասարակական-քաղաքական կյանքում: Ազգային ժողովում վերջիններս հնարավորություն կստանան բարձրաձայնել իրենց համայքների խնդիրները:

 

Ինչպես երևում է, սակայն, այս փաստը չի գոհացրել եզդիական համայնքի ներկայացուցիչներին: Նրանց կարծիքով մեկ մանդատը ոչ միայն բավական չէ, այլ նաև եզդիներին պետք է հատկացնել փոխոստիկանապետերի, մարզպետերի և այլ պաշտոններ: Այսօր կայքերից մեկի հետ զրուցում եզդիական համայնքի ներկայացուցիչն ասել է. «Եթե ՀՀ իշխանություններն իրապես մտահոգված են ազգային փոքրամասնությունների, այս դեպքում' եզդիական համայնքի խնդիրներով, կարող են ոչ թե պատգամավորական մանդատ հատկացնել, այլ ՏԻՄ-ում ազգությամբ եզդի պաշտոնյաների ներառել' փոխմարզպետներ, վարչությունների պետեր, փոխոստիկանապետներ և այլն: Մինչ այժմ նման բան տեղի չի ունեցել, բայց եթե այսպիսի պրակտիկա մտցվի, վստահաբար ավելի արդյունավետ աշխատանք կստացվի»:
Նախ ի՞նչ է նշանակում «եթե իրապես մտահոգված են», այսինքն մտահոգվում են, երբ պաշտոններ են տալի՞ս: Մյուս կողմից էլ, եթե պաշտոն տան կնշանակի, որ մտահոգվում ե՞ն: Անկեղծ ասած տրամաբանական որևէ շղթա չկա: Սա կոչվում է առևտուր:

 


Չեմ կարծում, թե եզդիական համայնքի խնդիրներն այնքան են տարանջատվում հասարակության մյուս անդամների խնդիրներից, որ ԱԺ-ում առանձնահատուկ ներգրավվածություն է պետք իրենց հարցերը բարձրացնելու համար: Հայաստանի հասարակության խնդիրները տարբեր կերպով բարձրացվում են տարբեր պետական կառույցներում: Միթե այնպիսի անջրպետ է առաջացել երկու ժողովուրդների միջև, որ եզդիների խնդիրները բարձրաձայնելու համար հատուկ խմբակցություն է պետք ձևավորել: Ամենևին պետք չէ թերագնահատել ընդդիմադիր պատգամավորներին...:
Այսպես լավ չէր, կարող են միանգամից ՀՀ-ում գործող բոլոր հնարավոր պաշտոններն ուզել, էլ ինչի են սկսում պատգամավորից: Թող միանգամից ՆԱՏՕ-ի զորքերի հրամանատարի պաշտոնն էլ ուզեն փակենք հարցը, գնանք գործերով:

 


Բացի այս, կարծում եմ պետք չէ ժամանակից առաջ անցնել: Սա եզդի համայնքին հնարավորություն է տալիս ավելի ակտիվ կերպով ներգրավվել քաղաքական գործընթացներում : Եվ ոչ ոք չի կարող բացառել, որ նրանք ինչ որ ժամանակ անց ԱԺ-ում մեկի փոխարեն կունենան մի քանի մանդատ:

 

Տիգրանուհի Դավթյան