Արտադրված է ՊՆ կարիքների համար:
Նոր նկար է հայտնվել համացանցում , որը արդեն մեկ քայլ առաջ է , քան Զինվորի բաժին խտացրած կաթը, այս անգամ ձեռքի վրա վաճառվում են ՊՆ կարիքների համար կաթնաշոռ, այո , այո ոչ ավել , ոչ պակաս հենց կաթնաշոռ: Բոլոր ծառայած տղերքը կփաստեն , որ բանակում կաթնաշոռ չի եղել, կարագ եղել է , տուշոնկա եղել է , նույնիսկ լոբով ճաշ է եղել, բայց կաթնաշոռ չի եղել:

 

Ապրանքը գնվել է ձեռքի վրայից, կոնկրետ հասցե ու վայր չի նշվում , բայց նկարը հրապարակողը պնդում է , որ պատրաստ է պատասխանատու լինել իր արած հայտարարության համար: Դա արդեն գովելի է , որ մարդ պատրաստ է դրան, բայց մինչ այդպիսի նյութ հրապարակելը կարելի է մի քանի տեղից ճշտել, իմանալ ճիշտ ու սխալը նոր գրել:

 

Կարելի է պարզապես դիմել ՊՆ, ստանալ պատասխան նոր պատասխանի հիման վրա եզրակացություն անել : Այս պահին կա մի փաստ, որ բանակում կաթնաշոռ չի եղել, որ մի հատ էլ հանվի վաճառքի: Իսկ նյութը սկսվում է նախկին խտացրած կաթի թեմայով, որը ինչպես գիտենք կեղծ ինֆորմացիա է:

 

Աշոտ Ասատրյան