Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը հայտարարել է, որ երկրի դատախազությունը ավարտին է հասցրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հասցեին հնչեցված «վիրավորական» բառերի հաշվումը, որոնք կազմել են 1 845 բառ:

 


«Երբ նայում եմ գործում առկա այդ վիրավորանք պարունակող բառերին, իմ դեմքը կարմրում է: Ինչպես կաող են քաղաքական գործիչները նման կերպ արտահայտվել երկրի նախագահի հասցեին: Ոչ ոք իրավունք չունի հայհոյելու նախագահին », - հայտարարել է Բոզդաղը՝ խորհրդարանում ելույթ ունենալով պատգամավորների առջև:
Հիշեցնեմ, որ քրեական գործ է հարուցվել գլխավոր ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլու և Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության (HDP) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի նկատմամբ՝ երկրի նախագահին բազմիցս վիրավորելու, ահաբեկելու և ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցելու մեղադրանքով:

 


Կիլիկիա Հայաստան