ՀՀԿ-ի դեմ ուղված ցանկացած ընդվզում դատապարտված է պարտության: Ու ոչմիայն նրա համար, որ իշխանությունը կզոհի ամեն ինչ հանուն աթոռի, ոչմիայն նրա համար, որ ուժային կառույցները ծառայում են միայն հհկ-ին կամ ամբողջ ֆինանսատնտնեսական ռեսուրսներն են գտնվում վերջիններիս ձեռքում, այլ զուտ նրա համար, որ այսպես ասած հեղափոխության կազմակերպիչներն ու ընդդիմադիր քաղաքական «լիդերները» մինչև հեղափոխություն սկսելը արդեն իրենց մեջ բաժանում են ապագա Հայաստանի ղեկավար պաշտոնները և ենքան ուժեղ են ընգնում տարերքի մեջ, որ մոռանում են «ծրագրած հեղափոխության» մասին ու սկսում են վեճերի մեջ մտնել պաշտոն բաժանելու կամ շարժումը ղեկավարելու հարցում... իսկ այդ ժամանակ իմ նմանները ամեն անգամ իջնում են օպերա, ամեն անգամ հիասթափված վերադառնում տուն,ամեն անգամ ասում են,որ սա վորջին անգամն էր ու տենց ամեն անգամ... ու էսօրվա օպերա գնալն էլ նույնպես ետ ամեն անգամներիցա ու ցավոք ոչնչով չի տարբերվելու մյուս անգամներից ու ես էլի գնում եմ ու էլի գնալու եմ...

 

 

Գագիկ Միքայելյան