Քննադատությունը սթափեցնող է, սխալներին ու վրիպուներին անդրադառնալու պատճառ և հնարավորություն: Առողջ քննադատությունը առողջ ընկալում պետք է ունենա և միայն այս դեպքում կարելի է գրանցել երևույթների դինամիկ փոփոխություն: Մի խոսքով քննադատելն անհրաժեշտություն է:
Մեր երկրի քաղաքական կյանքում սա որոշ դեպքերում օգտագործվում է, ոչ թե բովանդակային փոփոխությունների համար, այլ ուղղակի մրոտելու, ցեխոտելու և ձևի համար:
Դիտարկենք երկու դեպք, որոնք հավասարաչափ քննադատվում են.

 


1. Քաղաքական համագործակցությունից հրաժարվել ընտրություններից առաջ: Սա քննադատվել է, որպես գործուղում դեպի ընդիմադիր դաշտ, ընդիմադիր էլեկտորատի ձայները ստանալու ակնկալիքով և անհրաժեշտ տոկոսներ ապահովելու առաջիկա ընտրություններում:

 


2. Քաղաքական համագործակցություն ընտրություներից առաջ: Սա քննադատվել է, որպես իշխանական լծակների ձեռքբերման հնարավորության և այդ պայմաններում անհրաժեշտ տոկոսներ ապահովել առաջիկա ընտրություններում:
Այս երկու հակասական քննադատությունները մեծամասամբ արվում են նույն մարդկանց կողմից, որոնց մոտ խռոնիկ անբուժելի հիվանդության է վերածվել:
Նրանց առաջարկում եմ հիշել թե երբ ինչպիսի դիրքորոշում են ցուցաբերել, որպեսզի անհարմար վիճակում չհայտնվեն, իսկ եթե չեն հիշում, պետք է ինչ որ տեղ պարզապես գրել և անընդհատ կրկնել, որ տպավորվի:

 


Արմեն Գրիգորյան