Այնտեղ, որտեղ գտնվել է Գասպարին, նախնական կալանքում գտնվող անձանց պահելու վայրն է։ Այդ վայրում անձինք անգամ հատուկ միատեսակ հագուստ չեն կրում։ Այն, ինչ պատմում էր Գասպարին ՔԿՀ-ի մասին, անգամ իրականություն լինելու դեպքում, վերջինս չէր կարող տեսնել այդպիսի երևույթներ։ Այն պարզ պատճառով, որ նկարագրվածը զոնային բնորոշ բաներ են, որոնք միայն կարող ենք տեսնել սովետական ֆիլմերում։ Հասկանում եմ, որ անտեղյակություն կա, բայց չեմ հասկանում, որ անտեղյակությունը կարող է առիթ դառնալ, որ արդարադատության նախարարի ու Արթուր Օսիկյանի հասցեին ոչ տեղին մեղադրանքներ հնչեցվեն։ Ուշքի եկեք, ամեն ասած չէ, որ իրականություն է։ Ախր գիտեմ բոլորին, այդ թվում Գասպարիին, որը քրեակատարողական հիմնարկում կրկին կալանքի տակ էր, երբ ես աշխատում էի այնտեղ։
Հեռու մնացեք անառողջ երևակայությունից։

 

 

Արսեն Բաբայան