Անդրանիկի հետ կապված ևս մեկ կարևոր դրվագ, որը մեծապես կանխորոշեց Նախիջևանի ճակատագիրը: Երբ Անդրանիկը իր բանակով նահանջում էր Իրանից, նա Նախիջևանի ու Ագուլիսի մեծահարուստներին առաջարկեց ֆինանսավորել, որպեսզի կարողանա Դենիկինի բանակից զենք և զինամթերք գնել թուրքական բանակին դիմակայելու համար:

 

Բայց Նախիջևանի ու Ագուլիսի մեծահարուստները նախընտրեցին իրենց հարստությունը ու չփչացնել հարաբերությունները տեղի թուրք բնակչության հետ և ոչ միայն չաջակցեցին, այլև որոշ դեպքեր եղան, երբ Անդրանիկին մեղադրեցին իրենց և թուրքերի միջև հարաբերությունները փչացնելու մեջ ու անգամ որոշ տեղերում պահանջեցին հեռանալ իրենց բնակավայրերից: Իսկ հետո,թե ինչ եղավ, Նախիջևանի մեծահարուստների ու երկրամասի պատմությունը հայտնի է բոլորիս:

 

 

Գևորգ Մելքոնյան